• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Երևանն ու Աստանան փոխանակվել են շնորհավորական ուղերձներով

03 սեպտեմբերի, 2024

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչություններում կայացել են համապատասխան միջոցառումներ։

Մասնավորապես, կայացել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հանդիպումը Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Բարեկամության և համագործակցության հայ-ղազախստանյան պայմանագրի ստորագրման հոբելյանի կապակցությամբ, անցկացրած հանդիպումների ընթացքում կայացել է պետությունների առաջնորդների և արտաքին գործերի նախարարների շնորհավորական ուղերձների փոխանակում։ Երկուստեք նշվել է, որ անցած ժամանակահատվածում ձևավորվել է միջպետական համագործակցության արդյունավետ մոդել, Հայաստանն ու Ղազախստանն ապահովում են ակտիվ քաղաքական երկխոսություն բոլոր մակարդակներում, տարեց տարի խորանում է առևտրատնտեսական գործընկերությունն, ընդլայնվում են մշակութային-հումանիտար համագործակցության շրջանակները։

Հանդիպումների արդյունքներով վերահաստատվել է կառուցողական երկխոսության և փոխըմբռնման վրա հիմնված երկկողմ փոխգործակցության հետագա առաջմղման մասով փոխադարձ շահագրգռվածությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: